21.11.2020 12:05

Պուտինը պարզաբանել է Ղարաբաղում իրավիճակի կարգավորման կարևորությունը Ռուսաստանի համար

Պուտինը պարզաբանել է Ղարաբաղում իրավիճակի կարգավորման կարևորությունը Ռուսաստանի համար

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը կարևոր է Ռուսաստանի համար` ներքին անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտարարել է Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում խաղաղարար առաքելության հարցերով խորհրդակցության ժամանակ։

«Ռուսաստանում միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ են ապրում, մեզ այդ հանրապետությունների հետ, առանց չափազանցության՝ բազմադարյա կապեր են կապում։ Այդ պատճառով դա մեզ համար նաև ներքաղաքական նշանակություն ունի և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին անվտանգության ապահովման տեսակետից, քաղաքականության տեսակետից», - ասել է Պուտինը։

Նախագահը նշել է, որ ռուսաստանցի խաղաղապահները տարածաշրջանում գործում են հստակ և համակարգված, առաքելության տեղակայումը թույլ է տվել դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից։

Նա նաև զգուշացրել է զերծ մնալ կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կատարումը արգելակելու փորձերից։

«Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը կարող է միայն մի բան լինել՝ պատերազմ։ ․․․ Եվ եթե, Աստված չտա, դա տեղի ունենա, ապա տուժածների արյունը նրանց ձեռքին կլինի։ Նրանց, ովքեր փորձում են տորպեդահարել այդ պայմանավորվածությունները։ Դա պետք է բոլորը հասկանան և իրենց հաշիվ տան»,- եզրափակել է Պուտինը։

Փոխանցում է ria.ru-ն։