21.11.2020 12:06

Լավրովը ՄԱԿ-ի կառույցներին կոչ է արել ավելի ակտիվորեն համագործակցություն առաջարկել Ղարաբաղին

Լավրովը ՄԱԿ-ի կառույցներին կոչ է արել ավելի ակտիվորեն համագործակցություն առաջարկել Ղարաբաղին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հուսով է, որ ՄԱԿ-ի կառույցներն ավելի ակտիվորեն իրենց համագործակցությունը կառաջարկեն կողմերին Լեռնային Ղարաբաղում։

«Մենք ելնում ենք նրանից, որ այդ բոլոր հիմնական կառույցները, որ ես թվարկեցի (փախստականների հարցերով հանձնակատար, Սննդամթերքի համաշխարհային կազմակերպություն, ՅՈԻՆԵՍԿՕ), որ դուք նշեցիք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, պետք է շահագրգռված լինեն ավելի ակտիվորեն իրենց հնարավորություններն առաջարկելու կողմերին»,- ասել է Լավրովը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ամենից լավ այդ հնարավորություններին տեղյակ են հենց իրենք` ՄԱԿ-ականները, մենք կոչ ենք արել համանախագահների «եռյակի» գծով մեր գործընկերներին՝ ամերիկացիներին, ֆրանսիացիներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՄԱԿ ԱԽ-ի մյուս անդամներին՝ ամեն կերպ խրախուսել միջազգային կառույցների ակտիվությունը»,- հավելել է նախարարը։

Փոխանցում է ria.ru-ն։