21.11.2020 12:09

Լավրովը ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Ղարաբաղի գոտում մարդասիրական իրավիճակի կարգավորման հարցեր

Լավրովը ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Ղարաբաղի գոտում մարդասիրական իրավիճակի կարգավորման հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում մշակութային հուշարձանների և կրոնական շինությունների պահպանության հարցում այդ կազմակերպության կարողություններն օգտագործելու հնարավորությունները։

Ռուսաստանյան կողմը պաշտպանել է Ազուլեի նախաձեռնությունը՝ տարածաշրջան ուղարկել նախնական առաքելության խումբ՝ շահագրգիռ կողմերի համաձայնությամբ նշված ոլորտներում աշխատանք տանելու փաստացի հնարավորությունների ուսումնասիրման նպատակով։

Փոխանցում է tass.ru-ն։