Լավրով․ Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կատարումն արգելակելու փորձեր է նկատում

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացումն արգելակելու և դրա կատարումն ամբողջությամբ թույլ չտալու փորձեր է նկատում, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելությանը նվիրված խորհրդակցության ժամանակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
«Ցավոք՝ նման միտում կա, մենք դա զգում ենք՝ փորձել արգելակել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված հայտարարության կատարումը, թույլ չտալ, որ դա ամբողջությամբ իրականացվի, թեպետ բոլորն ստիպված են խոստովանել, որ հաջողությամբ է իրականացվում։ Մենք նաև նկատում ենք խաղաղապահ գործողության բնույթը փոխելու փորձեր, առայժմ՝ թույլ, բայց դրանք նույնպես նկատելի են»,- ասել է Լավրովը։
Փոխանցում է tass.ru-ն։