22.11.2020 19:58

ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Իմ քայլի» հետ մեկտեղ, պատասխանատու են այս ողջ մղձավանջի համար․ Հարութ Ուլոյան

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է․

«Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը պատերազմի առաջին օրը ԱԺ ամբիոնից իրենց խմբակցությունների անունից հայտարարում էին հետևյալ մտքերը.

Մարուքյան. «Հրաման տվեք` գնան առաջ: Մենք պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը: Ավելի լավ ա մի անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»:
Զոհրաբյան. «Մտածել, որ մենք առաջիկա տարիներին Թուրքիայում և Ադրբեջանում ունենալու ենք այնպիսի քաղաքական էլիտա, որոնց հետ հնարավոր է նստել խաղաղ բանակցությունների և գնալ ադեկվատ քննարկումների ու փոխզիջումների, եկեք ընդունենք, որ դա միֆ է: Մենք գործ ունենք մի թշնամու հետ, ում հետ խոսել խաղաղության լեզվով, մեր կարծիքով, հնարավոր չէ»:
Ու հիմա էս մարդիկ իրենց իրավունք են վերապահում խոսել այն մասին, թե պատերազմը պետք էր շատ արագ կանգնեցնել: Դա էլ հերիք չի, մի հուզախառն ինչ-որ գրառումներ են անում, դատավճիռներ են կայացնում...
Այդ մարդկանց փոխանցեք, որ հենց անձամբ իրենք, «Իմ քայլի» հետ մեկտեղ, պատասխանատու են այս ողջ մղձավանջի համար: Եթե այլ հանգամանքներ չնշենք էլ, նրանք, այո, ԱԺ ամբիոնից պատերազմով հարցը լուծելու մանդատ են տվել Փաշինյանին:
Ո՞վ էր նրանց երաշխավորել, որ իրավիճակը հանգուցալուծվելու է իրենց ցանկացած հաղթանակով: Ո՞վ:
Քաղաքական գործիչներ կամ ԱԺ պատգամավորներ եք, թե՞ մանկապարտեզի սաներ: Խենթանոց եք սարքել, որ ո՞ւմ ու ի՞նչ ապացուցեք»: