22.11.2020 21:47

Ֆրանսիան սկսում է իրականացնել Ղարաբաղում տուժած հայերի օգնության ծրագիրը

Ֆրանսիան սկսում է իրականացնել Ղարաբաղում տուժած հայերի օգնության ծրագիրը

Ֆրանսիայի իշխանությունները հավանություն են տվել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում տուժած հայերին լայնածավալ աջակցության ծրագիրը։

Այդ մասին այսօր հայտարարել  է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Ֆրանսիայի նախագահ Էմայուել Մակրոնի և Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հրամանագրով Ֆրանսիան սկսում է կառուցվածքային ջանքերի իրականացումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժած հայ բնակչության օգնությանը։ Այդ օգնության համակարգի շրջանակներում, որի համակարգումը կիրականացնի հատուկ հանձնաժողովը, ինչպես նաև ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը, կմոբիլիզացվեն պետական կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, Coordination Sud կազմակերպության մեջ ընդգրկված մարդասիրական ընկերությունները»,- հաղորդել է ֆրանսիական դիվանագիտական գերատեսչությունը։

«Ֆրանսիան նաև ամբողջությամբ մոբիլիզացնում է իր ուժերը, որպեսզի հասնի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, հանդես գալով այն դերակատարման շրջանակներում, ինչը նրան հատկացվել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։