23.11.2020 11:29

Ով է լինելու ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը

Ով է լինելու ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարի պաշտոնում ընտրել է միջազգային քաղաքականության հարցերով իր նախկին խորհրդական Էնթոնի Բլինքենին։

Բլինքենը հայտնի է որպես  գլոբալ դաշինքների և դաշնակցային հարաբերությունների ջատագով։ Նրանից ակնկալվում է, որ կվերականգնի ԱՄՆ-ի՝ որպես հավատարիմ դաշնակցի կերպարը և երկիրը կվերադարձնի, մասնավորապես՝  Չինաստանին վերաբերող միջազգային պայմանագրերի ոլորտ, գրում է New York Times-ը։

58-ամյա Էնթոնի Բլինքենը պետքարտուղարությունում նորելուկ չէ․ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք նա զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, իսկ իր կարիերան այդ գերատեսչությունում սկսել է դեռևս Բիլ Քլինթոնի օրոք։

Նա արդեն 20 տարուց ավելի է՝ համարվում է Ջո Բայդենի մերձավոր բարեկամը։

Փոխանցում է BBC-ն։