23.11.2020 11:36

ՀՀ ԱՆ. 485 նոր դեպք, 1009 առողջացած, 24 մահ

ՀՀ ԱՆ. 485 նոր դեպք, 1009 առողջացած, 24 մահ
Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126709 դեպք։
95099-ն` առողջացել են, մահացել է 1976 մարդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29131 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 488393 թեստավորում:
Երեկ կատարվել է 1305 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք:
Առողջացել է 1009 մարդ, մահացել` 24–ը:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է:
 
ՀՀ առողջապահության նախարարություն