23.11.2020 11:46

Ռուս խաղաղապահներին Ղարաբաղում միանում են սակրավորները

Ռուս խաղաղապահներին Ղարաբաղում միանում են սակրավորները

Միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանման մասնագետները ժամանում են Ղարաբաղ՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 օդանավերը մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից Ռուսաստանի ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն, ինչպես նաև ծառայողական շներ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ՝ խաղաղապահական գոտում ականազերծման աշխատանքներ կատարելու համար»,- ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Անձնակազմը մեկնում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Նշանակման վայր հասնելուն պես մասնագետները ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզության, ականազերծման և պայթյունավտանգ առարկաների ոչնչացման խնդիրների կատարմանը։

Երևանի օդանավակայան է ժամանել 100-ից ավելի մասնագետ, բերվել է 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ականազերծման «Ուրան-6» աշխատատեխնիկական համալիր, զրահավոր փոխադրիչ մեքենաներ և զրահապատ ավտոմեքենաներ։

Փոխանցում է ria.ru-ն։