23.11.2020 11:57

Բայդենը որոշել է, թե ով է լինելու ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը

Բայդենը որոշել է, թե ով է լինելու ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ կարող է դառնալ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, հենց նրան է մտադիր նշանակել այդ պաշտոնում, ԶԼՄ-ների տվյալներով՝ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենը, հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։

Նախկինում՝ Բարաք Օբամայի իշխանության օրոք, Թոմաս-Գրինֆիլդը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Աֆրիկայի գործերով օգնականի պաշտոնը։ Բայդենին մոտ կանգնած դեմոկրատների կարծիքով՝  Թոմաս-Գրինֆիլդը կարող է օգնել «վերականգնելու բարոյական ոգին»։

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին։ Պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, սակայն լրատվամիջոցների տվյալներով՝ հաղթել է Ջո Բայդենը։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկում է այդ պնդումները և պատրաստ է դիմելու դատարան։

Փոխանցում է ria.ru-ն։