23.11.2020 12:40

Կորոնավիրուս․ Բիլ Գեյթսը նոր համավարակ է կանխատեսում

Կորոնավիրուս․ Բիլ Գեյթսը նոր համավարակ է կանխատեսում

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Covid-19-ով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում հասել է 58,2 միլիոնի, 1,38 միլիոն հիվանդ մահացել է։

Հաստատված դեպքերի թվով առաջատարների հնգյակն անփոփոխ է՝ ԱՄՆ, Հնդկաստան, Բրազիլիա, Ֆրանսիա և Ռուսաստան։

Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը ենթադրում է, որ տեսանելի ապագայում մարդկությանը նոր համավարակ է սպառնում. լավագույն դեպքում՝ 20 տարի հետո, վատագույն դեպքում՝ առաջիկա երեք տարիներին։

Սակայն դա այնքան էլ սարսափելի չէ, հավաստիացնում է Գեյթսը։ Նրա խոսքով՝ Covid-19-ի դեմ պայքարում մարդկությունն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ փորձ, և նոր համավարակն այդքան ավերիչ չի լինի։

Փոխանցում է BBC-ն։