23.11.2020 13:00

Հոնկոնգցի ակտիվիստները կկանգնեն դատարանի առաջ

Հոնկոնգցի ակտիվիստները կկանգնեն դատարանի առաջ

Երկուշաբթի Հոնկոնգում սկսվում է երեք դեմոկրատ ակտիվիստների դատավարությունը՝  ժողովրդավարության պաշտպանության  համար բողոքի ակցիաներին մասնակցելու մեղադրանքով։

Բրիտանական նախկին գաղութում կատաղի բողոքի ցույցերը չէին դադարում մի քանի ամիս։ Ցույցերն սկսվել էին օրենսդիր խորհրդից  այն օրինագիծը ետ կանչելու պահանջով, ըստ որի՝ Հոնկոնգում հանցագործության մեջ կասկածվող անձին թույլատրվում էր հանձնել մայրցամաքային Չինաստանին։

 Երեք ակտիվիստները ձերբակալվել են անցյալ տարվա հունիսին, երբ հազարավոր ցուցարարների շարքում պաշարել էին Հոնկոնգի ոստիկանությունը՝ աշխատակիցներին պահելով շենքի ներսում։

Ջոշուա Վոնգը, Իվան Լամը և Ագնես Չոուն հայտարարել են, որ մտադիր են իրենց մեղավոր ճանաչել։ Դատական լսումները տևելու են վեց օր։

«Բոլորս որոշել ենք ընդունել մեղքը։ Կարծում եմ՝ ես ճաղերի ետևում կհայտնվեմ հենց այսօր,- ասել է 24-ամյա Ջոշուա Վոնգը՝ բողոքի ցույցերի ամենահայտնի մասնակիցներից մեկը։- Մենք կշարունակենք մեր պայքարը հանուն ազատության։ Գլուխ չենք խոնարհի Պեկինի առաջ և չենք հանձնվի»։

Փոխանցում է BBC-ն։