23.11.2020 19:41

Ես մեզանից խլած հաղթանակն եմ ուզում

Ես մեզանից խլած հաղթանակն եմ ուզում

Անահիտ Օհանյանը Ֆեյսբուքում գրել է․

«Արտառոց ոչինչ» տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում պատերազմի, ոչ մի թիզականների կուսակցությունները խայտառակ պարտություն են կրել՝ կանգնեցնելով Հայաստանը և հայ ժողովրդին անդունդի եզրին։

Դուք բոլորդ Խլեցիք մեզանից 90-ականների ծանր, անհնարին թվացող ձեռք բերված հաղթանակները։

Դուք խլեցիք մեզանից մեր հաղթածի հոգեբանությունը՝ կոտրելով հայ ժողովրդի ողնաշարը։

90-ականների հաղթանակը որակեցիք «մութ ու ցուրտ» տարիներ, սովի տարիներ,

Հաղթողին՝ հող տվող,

Դավաճանին՝ հաղթող,

Հոսանքը «հողանցեցիք»,

Շուշիի ազատագրումը ոչ ցանկալի և անտեղյակություն անվանեցիք․․․

Արդյունքում կորցրեցինք տանջանքներով ձեռք բերված, բայց այդպես էլ չգնահատվածը։

Ես «մութ ու ցուրտ, սովի» տարիներն եմ ուզում․․․

Սառնամանիքին ցայտաղբյուրից 9 հարկ ոտքով բարձրացվող դույլերով ջրերն եմ ուզում․․․

Փոքրիկ սենյակում հազիվ վառելիք հայթայթած վառվող վառարանի ջերմությունն եմ ուզում․․․

Կես բուխանկա Հացի, կարագի կտրոններն եմ ուզում․․․

Սպիրտայրոցի վրա եփած սուրճն եմ ուզում․․․

Պարսկական կիսաայրվող պեչենին եմ ուզում․․․

Ես մեզանից խլած հաղթանակն եմ ուզում։