Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Ղարաբաղի կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և ներգաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադիի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը և տարածաշրջանի օրակարգային հարցեր, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդգրության մեջ։
«Լավրովը գործընկերոջը ներկայացրել է միջնորդական ջանքերը, որ Ռուսաստանը գործադրել է նոյեմբերի 10-ից ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման համար։ Հորդանանցի նախարարը ողջունել է Ռուսաստանի վճռական դերը կրակի դադարեցման պայմաններ ստեղծելու և երկարաժամկետ կարգավորման անցնելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարները քննարկել են նաև իրադրությունը Սիրիայում և նրա շուրջ, ներառյալ խաղաղ բնակչության խնդիրների լուծմանը նպաստելու հարցերը։
Փոխանցում է ria.ru-ն։