24.11.2020 13:31

Ալիևը հորդորում է չանհանգստանալ Ղարաբաղի քրիստոնեական տաճարների ճակատագրի համար

Ալիևը հորդորում է չանհանգստանալ Ղարաբաղի քրիստոնեական տաճարների ճակատագրի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արևմտյան առաջնորդներին կոչ է արել «չանհանգստանալ» Ղարաբաղում քրիստոնեական տաճարների համար, քանի որ դրանք, նրա խոսքով՝ երկրի «պատմական ժառանգությունն են»։

«Այսօր, երբ պատերազմն ավարտվել է, արևմտյան առաջնորներից ոմանք հարց են բարձրացնում այն մասին, թե, իբր, ի՞նչ ճակատագիր է սպասվում այն քրիստոնեական տաճարներին, որոնք գտնվում են Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում։ Այդ մասին նրանք հայտարարում են ինձ հետ զրույցներում, անհանգստություն են հայտնում իրենց պաշտոնական հայտարարություններում։ Թող ոչ ոք չանհանգստանա, մանավանդ՝ արևմտյան երկրների առաջնորդները, որոնք իսլամատյացության տրամադրություններ են բորբոքում։ Ովքեր աչք են փակում իսլամի սրբությունները վիրավորելու վրա, խրախուսում են նրանց, ովքեր հասցրել են այդ վիրավորանքները։ Նախ՝ նրանք իրավունք չունեն խոսելու այդ մասին։ Իսկ երկրորդը՝ մեր տարածքի բոլոր տաճարները մեր պատմական ժառանգությունն են»,- հայտարարել է Ալիևը Աղդամում, որը եռակողմ համաձայնագրով անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։

Փոխանցում է ria.ru-ն։