ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիայում ամրապնդել «դեմոկրատական արժեքները»

ԱՄՆ-ը մտադիր է ամրապնդել «դեմոկրատական արժեքները» Թուրքիայում, տեղեկացրել է RT-ն՝ հղում անելով պետքարտուղարության համապատասխան փաստաթղթին։
Այսպես, գերատեսչությունը նախատեսում է ուժեղացնել «իրավունքի գերակայությունը և կարծիք արտահայտելու ազատությունը, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանելու՝ թուրքական ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կարողությունները»։ Բացի դրանից՝ ծրագիրը աշխատանքի ևս մի քանի առաջնահերթ ուղղություններ ունի, այդ թվում, օրինակ, «Թուրքիայի և ԱՄՆ-ի ժողովուրդների միջև կապերի հաստատումը»։
«Այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն Թուրքիայի և ԱՄՆ-ի ժողովուրդների միջև անձնական, կրթական և գործարար կապերի հաստատմանը և նպաստեն երկու երկրների միջև փոխհարաբերությունների դրական ընկալմանը»,- նշվում է փաստաթղթի տեքստում։
Նաև ենթադրվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև փոխհարաբերությունները զարգացնել ահաբեկչության դեմ պայքարի և հանրապետության տնտեսական բարգավաճման ամրապնդման ոլորտներում։
Փոխանցում է ria.ru-ն։