24.11.2020 14:08

ՀՀ ԱՆ. 813 նոր դեպք, 3845 առողջացած, 26 մահ

ՀՀ ԱՆ. 813 նոր դեպք, 3845 առողջացած, 26 մահ
Նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127522 դեպք։
98944-ն առողջացել են, մահացել է 2002 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 490370 թեստավորում:
Երեկ կատարվել է 1977 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք: Առողջացել է 3845 մարդ, մահացել են 26–ը:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է:
 
ՀՀ առողջապահության նախարարություն