24.11.2020 16:14

Ռուսաստանում Covid-19-ից օրական մահացության դեպքերի ռեկորդային թիվ է արձանագրվել

Ռուսաստանում Covid-19-ից օրական մահացության դեպքերի ռեկորդային թիվ է արձանագրվել

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում Covid-19-ից մահացել է 491 պացիենտ․ դա երկրում համավարակի սկզբից ի վեր՝ ամենաբարձր ցուցանիշն է։

Վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հաղորդել է, որ Ռուսաստանի 85 շրջաններում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 24 326 նոր դեպք։ Առողջացել է 23 226 մարդ։

Այդպիսով, Ռուսաստանում գարնան սկզբից կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2  138 828-ի, 37 հազար մարդ մահացել է, 1 63 միլիոնից ավելին առողջացել է։

Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալներով, վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է 59 միլիոնի, որից 1,38 միլիոնը մահացել է։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ամենամեծ թվով վարակվածները Միացյալ Նահանգներում են՝ ավելի քան 12,4 միլիոն։ Ապա հաջորդում են  Հնդկաստանը (9,1 մլն) և Բրազիլիան (6,08 մլն)։

Covid-19- ով վարակվածների ամենամեծ թվով երկրների տասնյակում են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Արգենտինան և Կոլումբիան։

Փոխանցում է ria.ru-ն։