24.11.2020 16:21

ՌԴ խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջնորդությամբ ընթանում են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ

ՌԴ խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջնորդությամբ ընթանում են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։

Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։ Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքեր, ինչի շրջանակներում նաև «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն