24.11.2020 22:08

«Ախորժակն ուտելիս է բացվում»․ Թուրքիան ուզում է հիմնավորվել Ղարաբաղում

«Ախորժակն ուտելիս է բացվում»․ Թուրքիան ուզում է հիմնավորվել Ղարաբաղում

Ռուսաստանը և Թուրքիան վիճում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ, գրում են ԶԼՄ-ները։

Անկարան ցանկանում է սեփական դիտորդական կետը բացել տարածաշրջանում, որը Մոսկվայի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնից անկախ կլինի։ Մոսկվան Անկարայի այդ ցանկությանը դեմ է։ Սակայն, եթե վիճելի տարածքներում Ռուսաստանը նմանօրինակ կենտրոն հիմնել թույլ չի տա, ապա փորձագետները չեն բացառում Թուրքիայի զորաքանակի տեղակայումը բուն Ադրբեջանի տարածքում։

«Նրանց չեն հրավիրել, քանի որ հենց Թուրքիան է եղել հակամարտության սրացման նախաձեռնողը և Ադրբեջանին մղել է այդ ուղղությամբ։ Ուստի Անկարային չի կարելի համարել ինչ-որ չեզոք ուժ, ինչպիսին ներկայանում է Ռուսաստանը»,-Газета.Ru-ի հետ զրույցում նշել է թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Վերջինիս կարծիքով՝  քանի որ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է, նա կարող է ինքնուրույն կերպով հրավիրել Անկարային, և այդ դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե Ադրբեջանի հատկապես ո՛ր շրջանի մասին կարող է խոսք լինել։ Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք գտնվում են ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության տակ, թուրքերի ներկայությունը բացառվում է, մինչդեռ ադրբեջանական մյուս տարածքներում միանգամայն հնարավոր է, նշել է փորձագետը։

Փոխանցում է gazeta.ru-ն։