25.11.2020 12:49

Բայդենը հայտարարել է, որ իր կառավարումը «Օբամայի երրորդ ժամկետը» չի լինելու

Բայդենը հայտարարել է, որ իր կառավարումը «Օբամայի երրորդ ժամկետը» չի լինելու

ԱՄՆ նախագահական ընտրություններում իրեն հաղթող հռչակած Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ իր կառավարումը վերածելու նախկին նախագահ Բարաք Օբամայի երրորդ ժամկետի, որի օրոք ինքն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։

«Սա Օբամայի երրորդ ժամկետը չէ, որովհետև մենք բախվում ենք բոլորովին այլ աշխարհի, քան Օբամայի ժամանակ էր։ Նախագահ Թրամփը փոխել է լանդշաֆտը»,- ասել է Բայդենը NBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Բայդենը հայտնել է, որ իր իշխանության առաջին 100 օրերին մտադիր է անցկացնել ներգաղթի ռեֆորմ, չեղարկել Դոնալդ Թրամփի հրամանագրերը շրջակա միջավայրի մասին և նահանգներին աջակցել Cocid-19-ի դեմ պայքարում։

Նա նաև նշել է, որ պաշտոնակալությունից հետո չի ծրագրում Թրամփի նկատմամբ հետաքննություն անցկացնել։

Փոխանցում է Interfax-ը։