Բացահայտվել է ԻՊ-ի կառույց, որն ահաբեկչական գործողություններ էր ծրագրել Մոսկվայում

Ռուսաստանի ԱԴԾ-ն հաղորդել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջջի ոչնչացման մասին, որի անդամները ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Մոսկվայում, նրանցից մեկը ձերբակալվել է Վլադիմիրի մարզում, տեղեկացրել է գերատեսչության հանրային կապերի կենտրոնը։
Ինչպես նշվում է հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ, «ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների» մասին քրեական գործի շրջանակներում Վլադիմիրի մարզում ձերբակալվել է խմբի մի անդամ՝ «Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի»։
«Քննչական գործողությունների ընթացքում արմատական իսլամիստների կացարաններում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք՝ լիցքավորված խոցող տարրերով, այլ առարկաներ և փաստաթղթեր»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
ԱԴԾ տվյալներով՝ «բջջի գործունեության նպատակն է եղել նաև «Իսլամական պետության» շարքերում նոր անդամների և ահաբեկչության ֆինանսավորման հավաքագրումը»։
Փոխանցում է Interfax-ը։