25.11.2020 15:11

Քաղաքական կարգախոսներով ավտոմեքենան խոյահարել է Մերկելի գրասենյակի դարպասը

Քաղաքական կարգախոսներով ավտոմեքենան խոյահարել է Մերկելի գրասենյակի դարպասը

Մարդատար ավտոմեքենան խոյահարել է Գերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելի գրասենյակի գլխավոր դարպասը, որը աննշան վնասվել է։ Ավտոմեքենայի վարարդը ձերբակալվել է։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ նա ուզեցել է հասնել գերատեսչության շենքին։

Ավտոմեքենայի դռների վրա սպիտակ ներկով կարգախոսներ են գրած եղել՝ «Դադարեցրե՛ք գլոբալիզացիայի քաղաքականությունը» և «Դուք ծերերի և երեխաների անեծքն եք»։

Ոստիկանությունում տեղեկացրել են, որ առայժմ միջադեպը չեն դիտարկում որպես ահաբեկչական գործողություն։

Փոխանցում է euronews-ը։