25.11.2020 15:28

Պեսկով, Պետք չէ շփոթել Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքը մարդասիրական կենտրոնի աշխատանքի հետ

Պեսկով, Պետք չէ շփոթել Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքը մարդասիրական կենտրոնի աշխատանքի հետ

Հումանիտար արձագանքման կենտրոնն զբաղվում է այն խնդիրներով, որոնք խորացել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով, իսկ խաղաղապահ առաքելությունն այլ գործառույթներ է իրականացնում, մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հետ շփման ընթացքում Պեսկովին հարցրել են, թե խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում իսկապե՞ս ընդլայնվում է, քանի որ այնտեղ են մեկնել նաև բժիշկներ և ջերմամատակարարում ապահովող մասնագետներ։

«Ոչ, դա թյուր տպավորություն է։ Մի կողմից՝ դրանք պետք չէ իրարից լրիվ առանձնացնել, բայց և պետք չէ հակամարտող կողմերի շփման գծում կանգնած մեր ռազմական խաղաղապահների առաքելությունը շփոթել հումանիտար կենտրոնի հետ, որը, ըստ էության, գործում է այնտեղ և թափ է հավաքում»,- ասել է Պեսկովը։

Փոխանցում է Interfax-ը։