26.11.2020 12:53

Բաքուն «գնահատում է» Ֆրանսիայի սենատի որոշումը Ղարաբաղի անկախության մասին

Բաքուն «գնահատում է» Ֆրանսիայի սենատի որոշումը Ղարաբաղի անկախության մասին

Ադրբեջանը Ֆրանսիայի սենատի բանաձևը, որը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը, համարում է անարժեք բան, մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը պատմական է անվանել, փոխանցում է РИА Новости-ին։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Համեթ Հաջիևը բանաձևն անվանել է թղթի կտոր, որն ընդունվել է հանուն նեղ քաղաքական հավակնությունների, նաև միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնագրքի և ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտմամբ։ Նա համոզված է, որ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի մղումների և օբյեկտիվ գործունեության պատճառով այդ փաստաթղթի առնչությամբ կարող են լուրջ հարցեր ծագել։

Բացի այդ, Ադրբեջանի առաջնորդի օգնականի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այդ փաստաթղթի ընդունումը ծայրաստիճան ամոթալի քայլ է Ֆրանսիայի քաղաքականության և պառլամենտարիզմի համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 305 սենատոր, դեմ՝ մեկ հոգի։ Բանաձևը խորհրդատվական բնույթի է։

Փոխանցում է ria.ru-ն։