26.11.2020 13:27

Covid-19․ Նոր օրական ռեկորդ Ռուսաստանում

Covid-19․ Նոր օրական ռեկորդ Ռուսաստանում

ՌԴ-ում կորոնավիրուսով մեկ օրվա ընթացքում վարակվածների թվի աճը ռեկորդային է՝ 85 շրջաններում բացահայտվել է վարակման 25 487 դեպք։ Տվյալները հինգշաբթի ներկայացրել է օպերատիվ շտաբը։

Նշվում է նաև մահացության աճ․ չորեքշաբթի օրը գրանցվել է 507 մահ, հինգշաբթի՝ արդեն 524։

Միաժամանակ՝ դրական շարժ կա առողջացածների շրջանում․ անցած օրվա ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել 25 073 պացիենտ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը հասել է 60 392 439-ի, մահացել է 1 421 308 պացիենտ։

Փոխանցում է Interfax-ը։