26.11.2020 15:02

«Աում սինրիկյո» կազմակերպության ռուսաստանյան կառույցի ղեկավարը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

«Աում սինրիկյո» կազմակերպության ռուսաստանյան կառույցի ղեկավարը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ռուսաստանի Հարավային շրջանային դատարանը 15 տարվա խիստ ռեժիմի կալանքի է դատապարտել Միխայիլ Ուստյանցևին՝  ՌԴ-ում արգելված «Աում սինրիկյո» ահաբեկչական կազմակերպության ռուսաստանյան բջջի ղեկավարին, հաղորդել է ТАСС-ը։

Ուստյանցևը մեղադրվել է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու համար։ Հետաքննության տվյալներով՝ նա 2010 թ․ Մոսկվայում ծանոթացել է դաշնային հետախուզման մեջ գտնվող անձանց հետ, ապա ստեղծել և գլխավորել է «Աում սինրիկյո» ահաբեկչական կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումը, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում տարածել է այդ կազմակերպության գաղափարները, կազմակերպել դրամահավաք ու գումարն ուղարկել է Ճապոնիայում կազմակերպության ղեկավարությանը։ Ընդհանուր առմամբ՝ մեղադրյալը հավաքել է 1 001546 ռուբլի։ Նա նաև ժողովներ է անցկացրել։

Ուստյանցևը ձերբակալվել է 2018 թ․ հերթական ժողովն անցկացնելիս։ Նրա հանցակիցների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Փոխանցում է gazeta.ru-ն։