26.11.2020 15:37

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևը

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր դատապարտել է Ֆրանսիայի սենատի բանաձևը, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Ֆրանսիայի սենատի այդ որոշումը այն բանի հստակ ցուցիչն է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որ տարվում է համանախագահների կողմից, և որոնք պետք է չեզոքություն պահպանեն, մինչև հիմա չի կարողացել լուծել այդ խնդիրը։․․․ Ֆրանսիայի սենատի կոչն Ադրբեջանին՝ լքել իր տարածքները, որոնք նա փրկել է օկուպացիայից, անհեթեթ, կանխակալ և փաստերից կտրված ընկալման վառ արտահայտությունն է, և այն չի կարելի լուրջ ընդունել։․․․ Մենք մաղթում ենք, որ Ֆրանսիան, ճիշտ եզրահանգումներ անելով, այժմ կառուցողական դիրքորոշում որդեգրի տարածաշրջանի կայունացման հարցում»,- ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։