26.11.2020 15:57

Սարգիս Միքայելյան. Հիմա առաջարկում եմ մտածել հետևյալ հարցերի շուրջ

Սարգիս Միքայելյան. Հիմա առաջարկում եմ մտածել հետևյալ հարցերի շուրջ
Սարգիս Միքայելյանը Ֆեյսբուքում գրել է.

«ЗРИ В КОРЕНЬ...
Կառավարման ոլորտում այսպես կոչված «հավերժական ստրատեգիական հարցերը» - դրանք կառավարողի (մենեջերի, ղեկավարի) Վերաբերմունքի («Կառավարչական Վարքի») արտահայտման ձևերն են օբյեկտիվ իրականության մեջ առկա և կառավարվող օբյեկտի (բիզնեսի, կորպորացիայի, կազմակերպության, պետության՝ կապ չունի) կենսագործունեության վրա ազդող փոփոխականներին: Օրինակ, կանխատեսվող կրիզիսներին ընդառաջ կառավարչական վարքը կարող է ուղղված լինել «սպասման ստրատեգիայի», «կանխիչ արձագանքման ստրատեգիայի», «ըստ ընթացիկ ծագող խնդիրների՝ իրավիճակային շտկման ստրատեգիայի» և այլն: Ստրատեգիաների այսպիսի հարցերը «հավերժական» են համարվում, քանզի չունեն միանշանակ լուծումներ, որոնք հավասարապես արդյունավետ կլինեն բոլոր դեպքերում, և անգամ կոնկրետ իրավիճակներում հաճախ ունենում են փոխբացառող պատասխաններ:
Ինչևէ, սա փոքրիկ-տեսական ակնարկի կարգի, որ ավելի հստակ լինի հետագա ասելիքը:
Ստրատեգիական որոշումների հիմնական հատկանիշներից է այն, որ դրանք հաճախ լինում են անշրջելի, այն առումով, որ դրանց կատարման հետևանքները փոփոխելը ծայրահեղ բարդ է: Սրանից կարծես թե տեսանելիորեն բխում է հետևյալ հիմնական պահանջը՝ ստրատեգիական որոշումները պետք է կայացվեն մանրակրկիտ վերլուծությունների, իրավիճակների տարբեր հնարավոր զարգացումների կանխատեսման, ռիսկերի հաշվառման, ուղղակի և անուղղակի բացասական հետևանքների կանխատեսման ու չեզոքացման պլանների հիման վրա: Սա այն է, ինչը կոչում են «Ռացիոնալ Մոտեցում»: Ի հակադրություն «Ինտուիտիվ» մոտեցումների, որոնք հաճախ նաև անվանվում են «Իռացիոնալ»:
Այ հիմա տեղ հասանք, ընկերներ.
Որո՞նք են ստրատեգիական որոշումների կայացման Ռացիոնալ և Ինտուիտիվ մոտեցումների միջև հիմնական տարբերությունները?
1. Ռացիոնալի դեպքում որոշումը հենվում է Լոգիկայի և Գիտելիքի վրա, իսկ Ինտուիտիվի դեպքում՝ Ինտուիցիայի և Ենթադրությունների/Ցանկությունների վրա;
2. Ռացիոնալի դեպքում ամենից շատ կարևորվում են որոշումների կայացման պրոցեսի ընթացքը, դատողությունների խստությունը, կառուցվածքային ամբողջությունը, իսկ Ինտուիտիվի դեպքում՝ Ֆանտազիայի թռիչքը և անսպասելի շրջադարձերը, Ցանկալի (ոչ թե պրակտիկ ու կենսունակ) լուծումները;
3. Ռացիոնալի դեպքում լավ որոշումների կայացմանը խանգարող հիմնական գործոնն է Ինֆորմացիայի Պակասը, իսկ Ինտուիտիվի դեպքում՝ Նախապես առկա Կարծրատիպերը և որոշում կայացնողի Անձնային Հատկանիշները;
4. Ռացիոնալի դեպքում որոշման կայացման ընթացքը հիմնվում է Հաշվարկի, իսկ Ինտուիտիվի դեպքում՝ Ենթադրությունների վրա;
5. Ռացիոնալի դեպքում առկա իրականությունն ընկալվում է՝ որպես Օբյեկտիվ և Մասամբ Ճանաչելի, իսկ Ինտուիտիվի դեպքում՝ որպես Սուբյեկտիվ և Լիովին Ճանաչելի կամ Լիովին Անճանաչելի և որոշում կայացնողի կողմից Փոփոխման Ենթակա:
Այս ամեն ինչը ՉԻ նշանակում, թե Ինտուիտիվ/Իռացիոնալ որոշումներ կառավարման ոլորտներում չկան, չեն կարող լինել կամ միշտ և բոլոր դեպքերում է հնարավոր կայացնել Ռացիոնալ որոշում:
Հիմա առաջարկում եմ մտածել հետևյալ հարցերի շուրջ.
- «Ոչմիթիզականության» հունի մեջ կայացված և հանրությանը տարիներ շարունակ հրամցված քաղաքական որոշումներն ավելի շուտ եղել են Ռացիոնա՞լ, թե՞ Ինտուիտիվ/Իռացիոնալ:
- «Առանց փոխզիջման զարգանալու» հունի մեջ կայացված քաղաքական որոշումները եղել են ավելի շուտ Ռացիոնա՞լ, թե Ինտուիտիվ:
- Դեռևս ամռանը, երբ պարզ էր դարձել, որ պատերազմ է սկսվելու և մյուս կողմում միայն Ադրբեջանը չէ, այսպես կոչված խաղաղ կարգավորման «Լավրովյան Պլանին» չվերադառնալը և դրա փոխարեն պատերազմի պատրաստվելը եղել է ավելի շուտ Ռացիոնա՞լ, թե՞ Ինտուիտիվ որոշում:
- Պատերազմի սկզբում և կեսերին, երբ եղել են դադարեցման առաջարկներ՝ տարածքների վերադարձի գնով, դրանց չհամաձայնելը եղել է ավելի շուտ Ռացիոնա՞լ, թե՞ Ինտուիտիվ/Իռացիոնալ որոշում:
- Եվ, ընդհանրապես, մեր երկրում վերջին 20 տարում կարևորագույն ստրատեգիական որոշումների ո՞ր մասն է եղել Ռացիոնալ...
- Եվ վերջին ու ամենակարևորը. ուզու՞մ ենք մենք ապրել այնպես, որ մեր երկրի ներկայի ու ապագայի մասին որոշումները լինեն ռացիոնալ, հաշվարկված, կոնկրետացված, թե՞ լինեն «ուռա-պատրիոտիկ», «ռևանշիստական», «ոչմիթիզական», «50 տարում՝ կհասնենք Մարս» կարգի...»։