27.11.2020 11:24

Էրդողանի հարյուրավոր հակառակորդներ դատապարտվել են ցմահ ազատազրկման

Էրդողանի հարյուրավոր հակառակորդներ դատապարտվել են ցմահ ազատազրկման

Թուրքիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել միանգամից 337 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել չորս տարի առաջ՝ 2016 թ․, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու դավադրության մեջ։

Սա Թուրքիայում ռազմական հեղաշրջման գործով ամենախոշոր դատավարություններից մեկն էր։ Դատարանի առաջ էր կանգնել, ընդհանուր թվով՝ գրեթե 500 հոգի, այդ թվում՝ 25 գեներալ և 10 քաղաքացիական անձինք։ Ամբաստանյալներից 475-ը այսպես թե այնպես կապ էին ունեցել Անկարայի մերձակա Ակինջի ավիաբազայի հետ, որտեղ ձախողված հեղաշրջման օրերին ծավալվել էին առանցքային գործողությունները։

337 հոգի դատապարտվել է ցմահ ազատազրկման, նրանցից 14-ը (10-ը՝ ռազմական օդաչուներ, և չորսը՝ քաղաքացիականներ)՝ խիստ ռեժիմով։

Դատավարությունն ընթանում էր 2017 թ․ հուլիսից, Անկարայի արվարձանային «Սինջան» բանտային համալիրում։ Դատավարության համար հատուկ դահլիճ էին կառուցել՝ մեկուկես հազար տեղով։ Դատավճիռն արձակելու օրը դահլիճը լեփ-լեցուն է եղել։

Փոխանցում է BBC-ն։