27.11.2020 12:43

Բորելը համեմատել է Մադուրոյին և Լուկաշենկոյին

Բորելը համեմատել է Մադուրոյին և Լուկաշենկոյին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի կարծիքով՝ այն իրավիճակները, որոնցում հայտնվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շատ նման են։

«Ես Մադուրոյին համեմատում եմ Լուկաշենկոյի հետ, և Լուկաշենկոյին՝ Մադուրոյի․ նրանք երկուսն էլ համանման վիճակներում են, երկու նախագահներ, որոնք իրենց պաշտոնն զբաղեցնում են ընտրությունների արդյունքում, որոնց օրինակարգությունը մենք չենք ընդունում, բայդ դա նրանց չի խանգարում տնօրինել այն ուժը, որ ունեն,- նշել է Բորելը։- Որովհետև ճանաչում ենք մենք նրանց թե ոչ՝ նրանք վերահսկում են իրենց երկիրը»։

Նրա խոսքով՝ իրավիճակը «չի լուծվի պատշգամբ դուրս գալով ու բոցաշունչ ճառեր արտասանելով կամ պատժամիջոցներն ավելացնելով, որոնք շատ ծանր հետևանքներ են ունենաում բնակչության համար»։ «Եթե քաղաքական խնդիրները լուծվեին հայտարարությունների միջոցով, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։