27.11.2020 13:03

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը Թրամփին կոչ է արել ներում շնորհել Ասանժին և Սնոուդենին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը Թրամփին կոչ է արել ներում շնորհել Ասանժին և Սնոուդենին

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդը  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է ներում շնորհել  Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին և WikiLeaks- հիմնադիր Ջուլիան Ասանժին;։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է երեկ Twitter-ում։

Գաբբարդը ամերիկյան առաջնորդին առաջարկել է «քննել այն մարդկանց ներում շնորհելու հնարավորությունը, ովքեր հսկայական անձնական զոհաբերությունների գնով մերկացրել են նրանց խաբեությունն ու հանցանքները, ովքեր խոր ընդհատակում են»։ ԱՄՆ-ում «խոր ընդհատակ» են անվանում ենթադրյալ ստվերային կառույցները պետական ապարատում, որոնք ազդեցություն ունեն երկրի քաղաքականության վրա։

«Հարկավոր է պաշտպանել խիզախ իրազեկիչներին, ովքեր բացահայտում են կեղծիքն ու հանցագործությունները մեր կառավարությունում»,- գրել է օրենսդիրը։

Թրամփը չորեքշաբթի հայտարարել էր ազգային անվտանգության հարցերով իր նախկին  խորհրդական Մայքլ Ֆլինին ներում շնորհելու մասին, որը 2017 թ․ փետրվարին ստիպված էր եղել լքել իր այդ պաշտոնը, քանի որ, իբր, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին լրիվ չէր տեղեկացրել այն ժամանակ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր ունեցած զրույցների մասին։

Թուլսի Գաբբարդը հավակնում էր նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում դառնալ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, սակայն կուսակցությունն ընտրեց Ջո Բայդենին։

Փոխանցում է tass.ru-ն։