27.11.2020 14:28

Կրեմլ․ Պուտինը երկխոսություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ

Կրեմլ․ Պուտինը երկխոսություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտենսիվ երկխոսություն է վարում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեղեկացրել էր, որ ուրբաթ գիշերը մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսով բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրա հետ քննարկելով իրադրությունը Լեռնային Ղարաբաղում։

«Մենք պաշտոնական լրատվություն ենք տալիս նախագահի ամենևին էլ ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին։ Նախագահը բազմիցս ասել է, որ հիմա ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինքը հեռախոսով ինտենսիվ երկխոսություններ է վարում  թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։

Փոխանցում է ria.ru-ն։