27.11.2020 14:36

Ռուսաստանում Covid-19-ը նորանոր օրական ռեկորդներ է սահմանում

Ռուսաստանում Covid-19-ը նորանոր օրական ռեկորդներ է սահմանում

ՌԴ-ում կորոնավիրուսով նոր վարակվածների օրական աճը գերազանցել է համավարակի ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշները՝ կազմելով 27 543 դեպք։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 496 պացիենտ, վկայում են ուրբաթ օրը օպերատիվ շտաբի հրապարակած տվյալները։

Նախորդ օրը նույնպես վարակակիրների թվի օրական աճը ռեկորդ էր սահմանել․ մեկ օրում հայտնաբերվել էր 25 487 նոր դեպք։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում այժմ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2 215 533 դեպք, մահացածների թիվը 38 558 է, առողջացածներինը՝ 1 712 174։

Աշխարհում վարակակիրների թիվը հասել է 60 973 636-ի, մահացել է 1 432 047 հիվանդ։

Փոխանցում է Interfax-ը։