27.11.2020 14:57

Զինված տղամարդը կողոպտել է Թբիլիսիում Վրաստանի բանկի մասնաճյուղը

Զինված տղամարդը կողոպտել է Թբիլիսիում Վրաստանի բանկի մասնաճյուղը

Զինված տղամարդը ներխուժել է Թբիլիսիում Վրաստանի բանկի մասնաճյուղ, կողոպտել և թաքնվել, հաղորդել է «Իմեդի» հեռուստատեությունը։

«Ականատեսը, որը եղել է մասնաճյուղի ներսում, պատմել է, որ դիմակավորված զինված տղամարդը ներխուժել է շենքը և սպառնալիքներով գանձապահից պահանջել փողերը։ Գանձապահը ենթարկվել է նրա պահանջին, ինչից հետո տղամարդը կարողացել է թաքնվել»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Դեպքի վայր են ժամանել պարեկային ոստիկանության բրիգադներ, իրավապահները քննչական միջոցառուներ են իրականացնում։ Հայտնի չէ, թե գանձապահը որքան գումար է տվել հանցագործին։

Փոխանցում է ria.ru-ն։