28.11.2020 13:21

ԱՄՆ-ում մահապատիժներ կիրականացվեն՝ քանի դեռ Բայդենը չի ստանձնել իշխանությունը

ԱՄՆ-ում մահապատիժներ կիրականացվեն՝ քանի դեռ Բայդենը չի ստանձնել իշխանությունը

ԱՄՆ նոր նախագահի կողմից իշխանությունն ստանձնելուց առնվազն 60 օր առաջ Դոնալդ Թրամփը նոր ռեկորդ է սահմանում․ 17 տարվա ընթացքում առաջին անգամ մահապարտների դաշնային բանտախցերում գտնվող կալանավորների նկատմամբ նշանակվել է դատավճիռն իրականացնելու ամսաթիվը։

Մահապատիժներից մի քանիսը տեղի են ունենալու Ջո Բայդենի պաշտոնակալությունից տառացիորեն մի քանի օր առաջ։ Ընդ որում՝ դեմոկրատների թեկնածու նորընտիր նախագահը և նրա թիմը հանդես են գալիս մահապատժի դեմ։

Ամերիկյան 50 նահանգներից 25-ում գոյություն ունի մահապատիժ ( ևս չորս նահանգներ որոշել են առայժմ այդ պատժաչափը չկիրառել)։ Բայց դաշնային մակարդակով մահապատիժների նկատմամբ երկար ժամանակ ոչ պաշտոնական մորատորիում էր գործում, ձևականորեն՝ մահացու ներարկումների կիրառման կանոնների պատճառով։

Համենայն դեպս, մինչև Դոնալդ Թրամփի իշխանությունը՝ ԱՄՆ դաշնային իշխանությունները վերջին անգամ մահապատիժն ի կատար են ածել 2003 թ․։ Սակայն 2019 թ․ Դեյթոնում և Էլ-Պասոյում զանգվածային սպանություններից հետո Թրամփը կոչ արեց վերականգնել մահապատիժը։ Ամերիկացիներին հասցեագրված իր ուղերձում նա հայտարարեց, որ ատելության հողի վրա հանցագործություն կատարողները և զանգվածային հրաձգություններ կազմակերպողները արժանի են մահապատժի։

Փոխանցում է BBC-ն։