28.11.2020 14:48

ԶԼՄ․ Թուրքիան Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով ուզում է լավացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

ԶԼՄ․ Թուրքիան Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով ուզում է լավացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները արևմտյան գործընկերների  և Սաուդյան Արաբիայի հետ՝ իբր՝ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հաղորդել է  Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին լավատեղյակ աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Անկարայի շահերը ավելի ու ավելի չեն համընկնում Մոսկվայի արտաքին քաղաքական դիրքորոշումներին։ Ինչպես նշում են լրագրողների կողմից հարցված անանուն պաշտոնյաները, հիմնական տարաձայնությունները վերաբերում են երկու երկրների հակադիր տեսակետներին ամբողջ աշխարհում մի շարք լոկալ հակամարտությունների և դրանց կարգավորման հարցում։

Հարաբերությունները կարգավորելով ԱՄՆ-ի հետ՝ Թուրքիան մտադիր է կնքել զինական պայմանագրեր և հարթել տարաձայնությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ։ Բացի այդ, պնդում են աղբյուրները, Անկարան կարող է հրաժարվել ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրները ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ում ընդգրկելու մտքից, որպեսզի խուսափի պատժամիջոցներից։

«Այն, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լիարժեք դաշնակցային հարաբերություններ են՝ ընդամենը պատրանք է։ Թուրքիան միշտ էլ փորձել է հարաբերությունները լավացնել ԱՄՆ-ի հետ, որովհետև ԱՄՆ-ից և ԵՄ-ից նա կարող է ավելի շատ բան ստանալ թե՛ ֆիանսական տեսակետից, թե տեխնիկական, քան Ռուսաստանից։ ԱՄՆ-ը և Թուրքիան նույնպես տարբեր աշխարհաքաղաքական շահեր ունեն։ Իսկ Ռուսաստանի հետ Թուրքիան հակասություններ ունի։ Թուրքիան ջանում է խաղալ այն քաղաքական դաշտում, որտեղ խաղում է Ռուսաստանը»,- մեկնաբանել է քաղաքագետ Օլեգ Գլազունովը։

Ավելի վաղ Sputnik-ը տեղեկացրել է, որ  Ռուսաստանի ԱԳՆ-ն պատմել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ շփումների մասին։

Փոխանցում է ria.ru-ն։