26.09.2012 16:53

Հունաստանի մասնավոր և պետական սեկտորները գործադուլ են հայտարարել

Հունաստանի մասնավոր և պետական սեկտորները գործադուլ են հայտարարել

Հունաստանում մասնավոր և պետական սեկտորի  արհմիությունները գործադուլ են հայտարարել: Պատճառը խիստ խնայողության քաղաքականությունն է, որը երկրի կառավարությունը պետք է ընդունի Եվրախորհրդից և Արտարժույթի միջազգային հիմնադրամից վարկեր ստանալու համար:

Գործադուլի շրջանակներում դադարեցվել է գնացքների և լաստանավերի երթևեկությունը, իսկ տեղական ժամանակով 10:00-ից 13:00-ը  կփակվեն նաև երկրի օդային ուղիները:

Ներկայումս Հունաստանի կառավարությունը ավարտին է հասցնում 2013-14 թթ. խիստ միջոցների փաթեթը, ինչը եվրոպական երկրների կողմից Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման պարտադիր նախապայման է եղել:  Բյուջետային խնայողության ծրագրի շրջանակներում աշխատավարձերի և կենսաթոշակների կրճատումներ են սպասվում, իսկ պետական համակարգի ծառայողների քանակի նվազեցումը վերջին տարիներին ընդունված ծրագրերից ամենացավոտը կլինի: