30.11.2020 12:21

Մամուլում միայն կանայք են

Մամուլում միայն կանայք են

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը երկրի պատմության մեջ առաջին անգամ  մամուլի ծառայության բոլոր պատասխանատու պաշտոններում նշանակել է կանանց, որոնց շարքում կան նաև ծանոթ դեմքեր։

Թիմի ղեկավարը Քեյթ Բեդինգֆիլդն է, որը ղեկավարել է Բայդենի նախընտրական շտաբի հանրային կապերի բաժինը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը կլինի Ջեն Փսաքին, որը Բարաք Օբամայի վարչակազմում ներկայացնում էր պետքարտուղարությունը։

Փոխնախագահ Քամալա Հարիսի մոտ նույնպես հանրության հետ կապերը կհամակարգեն երկու կանայք՝ Սիմոն Սանդերսը և Էշլի Էթիենը։

Փոխանցում է BBC-ն։