30.11.2020 16:03

Թրամփը շռնդալից է հեռանում․ Արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել Իրանին

Թրամփը շռնդալից է հեռանում․ Արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել Իրանին

Դոնալդ Թրամփը համաձայնել է իշխանությունը փոխանցել, եթե ընտրիչների կոլեգիան ճանաչի Ջո Բայդենի հաղթանակը։ Բայց հեռանալուց առաջ, ինչպես ենթադրում են ԶԼՄ-ները, նա պատրաստ է պատերազմ սկսել Իրանի դեմ։ Ներխուժման առիթը ատոմային ծրագիրը կարող է լինել, որը վերսկսվել է «միջուկային գործարքի» խզումից հետո։

Թեհրանի նկատմամբ ճնշում գործադրելուն ամերիկացիները մտադիր են մասնակից դարձնել նաև Թել Ավիվին։

«Դոնալդ Թրամփը կարող է հրաման արձակել հարված հասցնել Իրանին, ուստի Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պետք է զգոն լինի։ Իսրայելի իշխանությունները պետք է գիտակցեն ժամանակաշրջանի բարդությունը մինչև Ջո Բայդենի պաշտոնակալությունը։ Հեռացող ամերիկյան առաջնորդը մեկ անգամ չէ, որ հարց է բարձրացրել, թե ինչպես ոչնչացնել Նաթանզայում ուրանի հարստացման գործարանը»,- գրել է Axios ինտերնետ կայքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

Թեհրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին Թրամփը սկսել է մտածել այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է իրանական միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ հերթական հաշվետվությունը, գրում է կայքը։ Դրանում ասվում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարումից հրաժարվելուց հետո Իրանում մեծացել են հարստացված (զինական) ուրանի պաշարները։ Թրամփը սարսափելի զայրացել է, սակայն Մայք Փենսը և Մայք Փոմփեոն նրան համոզել են չբորբոքվել, հաղորդել է The New York Times-ը։ Թրամփին բացատրել են, որ Իրանին հասցված հարվածը կհանգեցնի բռնության անհարկի էսկալացիայի։

Ամերիկայի պլանների վերաբերյալ հաստատված տվյալներ չկան, սակայն Իսրայելը խոստովանել է, որ հրահանգ է ստացել պատրաստվել հնարավոր դիմակայությանը։ «Հնարավոր է՝ պատասխանը ուղղակի կերպով չհասցվի, այլ Սիրիայում, Գազայի հատվածում կամ Լիբիայում իրանական proxy զորքերի տեսքով»։

Փոխանցում է ria.ru-ն։