843 նոր դեպք, մահացել են 17 քաղաքացիներ․ Covid 19-ը Հայաստանում

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 843 նոր դեպք է հաստատվել:
Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 135 հազար 967 է:
Ապաքինվել է եւս 1923 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 110 հազար 365:
Մինչ այս պահը իրականացվել է 512 հազար 617 թեսթ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 850 մարդ:
Մահացել են 17 քաղաքացիներ:
Մահերի ընդհանուր թիվը դարձավ 2 հազար 193:
559 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: