Մայա Սանդուն պահանջում է ռուսաստանյան զորքերը դուրս բերել Մերձդնեստրից

Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն կոչ է արել ռուսաստանյան զորքերը դուրս բերել Մերձդնեստրից։
Ելույթ ունենալով նախագահական ընտրություններից հետո առաջին մամուլի ասուլիսում՝ Սանդուն ասել է, որ Մոլդովայի տարածքում՝ Մերձդնեստրում ռուսաստանյան զորքերի օպերատիվ խմբին պետք է փոխարինեն ԵԱՀԿ քաղաքացիական դիտորդները։
«Մենք անկախ պետություն ենք, որը չի ցանկանում, որ իր տարածքում օտարերկրյա զորքեր լինեն»,- հայտարարել է Սանդուն, որն ընտրություններում հաղթել է Կրեմլի աջակցությունը վայելող Իգոր Դոդոնին։
«Սա սոսկ հայտարարություն չէ, սա անհրաժեշտություն է»,- հավելել է նորընտիր նախագահը՝ նշելով, որ պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ այնքան, որքան անհրաժեշտ կլինի Մերձդնեստրից ռուսաստանյան զորքերն ու սպառազինությունը դուրս բերելու համար։
Կրեմլն արդեն մերժել է այդ առաջարկները՝ հայտարարելով, որ այդ քայլը կհանգեցնի իրավիճակի ապակայունացման տարածաշրջանում։
Փոխանցում է BBC-ն։