01.12.2020 13:55

ՆԱՏՕ․ Վերակազմավորվե՞լ, թե՞ կորցնել արդիականությունը

ՆԱՏՕ․ Վերակազմավորվե՞լ, թե՞ կորցնել արդիականությունը

New York Times-ը հրապարակում է արել առաջիկա տասնամյակի ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմավարությունը սահմանող հաշվետվության մասին, որը պատվիրել էր դաշինքի ղեկավար Իենս Սթոլթենբերգը, ու որը   մասամբ էլ պատասխան էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, որը մեկ տարի առաջ այդ կազմակերպությանը մեղադրել էր առաջնորդի և ռազմավարության բացակայության համար։

Հաշվետվության մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ն մեծացրել է իր կանխարգելիչ ռազմական կարողությունը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց և Ղրիմի անեքսիայից հետո, սակայն հիմա պետք է հատուկ ուշադրություն դարձնի այն մարտահրավերներին, որոնք նետում է հավակնոտ և ավտորիտար Չինաստանը, և ավելի լավ համակարգի սեփական գործողությունները դեմոկրատական դաշնակիցների հետ ամբողջ աշխարհում։

Ընդ որում՝ հաշվետվության հեղինակները մասամբ ընդունում են Մակրոնի քննադատությունը՝ նշելով, որ դաշինքը դանդաղորեն ընտելանում է նոր համաշխարհային իրողություններին, իսկ որոշումներ կայացնելը շարունակում է բարդ գործընթաց լինել, ինչն ազդում է արձագանքի արագության վրա։

Այնուամենայնիվ, դաշինքի փորձագիտական խմբի համանախագահ Ուեսս Միթչելը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների փակ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ հաշվետվությունը հստակ ցույց է տալիս՝ «ՆԱՏՕ-ն ողջ-առողջ է, նրա գլուխն ու մկանները կարգին վիճակում են»։ Սա ակնհայտորեն պատասխան է Մակրոնին, որը ՆԱՏՕ-ն անվանել էր մի կազմակերպություն, որի ուղեղը մահացել է։

Փոխանցում է BBC-ն։