01.12.2020 15:12

Իրանի խորհրդարանը հաստատել է միջուկային գործունեությունն ակտիվացնելու վերաբերյալ նախագիծը

Իրանի խորհրդարանը հաստատել է միջուկային գործունեությունն ակտիվացնելու  վերաբերյալ նախագիծը

Իրանի խորհրդարանը հաստատել է միջուկային գործունեությունն ակտիվացնելու վերաբերյալ նախագծի ընդհանուր դրույթները, հաղորդում է Fars  գործակալությունը։

«Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցառումներ» վերնագրված փաստաթուղթը որոշվել է քննարկել արագացված կարգով՝ ֆիզիկոս-միջուկաբան Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո։ Խորհրդարանում օրինագիծը պաշտպանել են 290 պատգամավորներից 251-ը։

Օրինագծով առաջարկվում է տարեկան արտադրել և կուտակել 120 կիլոգրամ ուրան՝ 20 տոկոս հարստացման մակարդակով (դրանից բարձրը համարվում է զինական ուրան)։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը դրա համար վավերացումից հետո տրվում է երկու ամիս ժամանակ։ Նախատեսվում է նաև ամսական արտադրել առնվազն 500 կգ քիչ հարստացված ուրան։

Ուրանի հարստացման համար Իրանը նախատեսում է երեք ամսվա ընթացքում  Նաթանզայում գործարկել IR-2M հազարավոր ցենտրիֆուգեր, և IR-6՝ Ֆորդոյում, թեև պայմանագիրը թույլ է տալիս IR-1 առաջին սերնդի ցենտրիֆուգեր օգտագործել միայն Նաթանզայի օբյեկտում։

Փոխանցում է ria.ru-ն։