Ռուսաստանում երեկ կորոնավիրուսից մահացել է 569 մարդ՝ օրական ամենաբարձր ցուցանիշը

Կորոնավիրուսից մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում մահացել է 569 մարդ՝ առավելագույնը համավարակի սկզբից ի վեր։ Նախորդ օրը մահերի թիվը 368 էր։
Ընդհանուր հաշվով՝ Covid-19-ից մահացածների թիվը հասել է 40 464-ի, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ անցած օրը արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 26 402 դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 2 322 056-ի։
Փոխանցում է tass.ru-ն։