01.12.2020 16:55

Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղի վերաբերյալ պայմանագիրը ձախողելու փորձեր են արվում

Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղի վերաբերյալ պայմանագիրը ձախողելու փորձեր են արվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փորձեր են արվում տապալել զինադադարը Լեռնային Ղարաբաղում։

«Եթե որևէ մեկը կցանկանա միջամտել նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությանը, ապա կտեսնի մեր կոշտ արձագանքը։ Նման փորձեր արվում են։ Դրանք մի նպատակ են հետապնդում՝ խախտել այդ պայմանագիրը, որովհետև այն ոմանց նյարդայնացնում է նրանով, որ այստեղ արդեն անվտանգության նոր ձևաչափ է ստեղծվել։ Հայտարարության մեջ ամրագրված է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը։ Միևնույն ժամանակ ոմանց նյարդայնացնում է այստեղ անվտանգության միջոցառումների ձեռնարկումը և հայտարարության դրույթների կատարումը։ Սակայն ոչ ոք չի կարող միջամտել մեր գործերին, մեր ձեռք բերած պայմանագրին։ Այն կատարվում է և պետք է կատարվի»,- հայտարարել է Ալիևը իր ժողովրդին հասցեագրված ուղերձում։

Ընդ որում, նրա ասելով՝ կրակի դադարեցման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։

Փոխանցում է ria.ru-ն։