Լավրով․ Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման միտումնավոր ձգձգում չկա

Ռուսաստանը Լեռնային Ղրաբաղում հակամարտության կողմերի մասնակիցների կողմից ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման դիտավորյալ ձգձգում չի տեսնում, սակայն օբյեկտիվ դժվարություններ կան այդ գործընթացում։
Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ տեղանքի ռելիեֆը, բուն ռազմական գործողությունների բնույթը, ինչպես նաև անհետ կորածների հստակ ցուցակների բացակայությունը նկատի ունենալով՝ «շատ դժվար է այդ հարցերով զբաղվել»։ Նա հավելել է, որ ռուսաստանցի խաղաղապահների հիմնական խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղում հենց ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակմանը նպաստելն է դարձել։ Այդ նպատակով, նշել է Լավրովը, նրանք արդեն մի շարք կոնկրետ քայլեր են ձեռնարկել։ « Մենք շահագրգռված ենք այդ մարդասիրական խնդիրը հնրավորինս արագ լուծելու հարցում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նա ուշադրություն է հրավիրել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն արդեն վերադարձել են Ստեփանակերտ, և կազմակերպությունը ծրագրել է մինչև 400 հոգի ավելացնել ներկայությունը տարածաշրջանում, ինչպես նաև ավելացնել Լեռնային Ղարաբաղում իր գործունեության ֆինասավորման հայտերը մինչև 45 մլն շվեյցարական ֆրանկ։
Փոխանցում է tass.ru-ն։