1264 նոր դեպք, մահացել են 8 քաղաքացիներ․ Covid 19-ը Հայաստանում

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 1264 նոր դեպք է հաստատվել:
Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 137 հազար 231 է:
Ապաքինվել է եւս 1430 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 111 հազար 795:
Մինչ այս պահը իրականացվել է 515 հազար 992 թեսթ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 641 մարդ:
Մահացել են 8 քաղաքացիներ:
Մահերի ընդհանուր թիվը դարձավ 2 հազար 228:
567 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: