02.12.2020 14:07

ՀԱՊԿ երկրների ԱԳՆ առաջնորդները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

ՀԱՊԿ երկրների ԱԳՆ առաջնորդները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցները երեքշաբթի, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև մի քանի տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ռազմավարական կայունության և իրերի դրության վերաբերյալ հարցեր։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Քննարկվող թեմաների շարքում եղել են նաև ռազմավարական կայունությանը, ԱՄՆ դիրքորոշման հետևանքով ստեղծված սպառնալիքներին վերաբերող հարցեր, որոնք ուղղված են անվտանգության ոլորտում պայմանավորվածությունները ձախողելուն, ինչպես նաև ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքում ահաբեկչության դեմ պայքարի և այլ նոր սպառնալիքների ու մարտահրավերների խնդիրներ։ Հատկապես անհանգստություն է առաջացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացումը Աֆղանստանում՝ անմիջապես ՀԱՊԿ երկրների սահմաններին մոտ։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ռուսաստանյան նախագահության հատուկ մեծ թեման է եղել ՀԱՊԿ խաղաղարար կարողությունների ամրապնդումը և ՄԱԿ-ի հետ համագործակցության զարգացումը՝ խաղաղություն հաստատելու և դրանցում ՀԱՊԿ խաղաղապահների մասնակցության մասին։ Այդ համատեսքտում մամուլի ասուլիսում ուշադրության է արժանացել նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ Պատասխանելով ТАСС-ի այն հարցին, թե արդյո՞ք քննարկվել է այդ տարածաշրջանում ՀԱՊԿ խաղաղարար ուժերի մասնակցությունը, Լավրովը նշել է, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում նման միտք չի հայտնվել։

Փոխանցում է tass.ru-ն։