02.12.2020 14:13

Դավիթ Բաբայանը հաստատել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով բացվելու է

Դավիթ Բաբայանը հաստատել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով բացվելու է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հաստատել է, որ շուտով Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի աշխատել, սակայն ամսաթիվ չի հայտնել։

«Դժվար է ասել (թե երբ կբացվի օդանավակայանը)․․․ Շատ շուտով՝ այդպես ասենք»,- РИА Новости-ին ասել է Բաբայանը։

Ստեփանակերտի մերձակա օդանավակայանը կառուցվել է 1974 թ․։ Հիմնական երթուղիները եղել են դեպի Երևան և Բաքու։ 90-ական թթ․ սկզբին ղարաբաղյան հակամարտության ընթացքում օդանավակայանը ծառայել է ռազմական կարիքների համար։ Դրանից հետո այն չի շահագործվել։ Վերանորոգումից հետո օդանավակայանը պատրաստ էր աշխատել արդեն 2012 թ․, սակայն Բաքուն նախազգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստեփանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չի բացառվում, որ օդանավերին ստիպեն վայրէջք կատարել։

Փոխանցում է  ria.ru-ն։